Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 35 տոկոսով

Հայ-ամերիկյան գործարար համաժողով
agro-amn-desp

Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» հետ, կազմակերպել էր գործարար համաժողով նվիրված գյուղատնտեսությանը: Նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձևավորումը:

«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, այն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի 19.6 տոկոսը և հայաստանյան աշխատուժի 36.2 տոկոս զբաղվածությունը: Միացյալ Նահանգները ջանում է բարելավել մեր երկու երկրների կոմերցիոն հնարավորությունները և խորացնել առևտրա-ներդրումային հարաբերությունները: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը, ըստ ԱՄՆ վիճակագրական ծառայության տվյալների, աճել է 35 տոկոսով», — բացման խոսքում ասաց ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Ամերիկյան երկու ընկերություններ՝  «Վալմոնտը» և «Մոնսանտոն» ներկայացուցիչներ էին գործուղել, ովքեր այս համաժողովում ներկայացրեցին իրենց ընկերությունների ապրանքները և ուսումնասիրեցին Հայաստանում առկա գործարար հնարավորությունները: Այս մեկօրյա համաժողովում զեկուցումներով հանդես եկան նաև «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի», Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ագրոբիզնեսի ու գյուղի զարգացման «ՔԱՐԴ» կենտրոնի և ՀՀ կառավարության ներկայացուցիչները:

 

*

*