ԱՄՀ-ն Հայաստանին կտրամադրի 22 մլն դոլարի վարկ

Հայաստանը կատարել է այս ծրագրով իր վարկային պարտավորությունները: Եվ 71,5 մլն դոլարով կավարտվի Հայաստանի ֆինանսական օգնության եռամյա ծրագիրը:
amh

Հայաստանը կստանա լրացուցիչ 22 մլն դոլար վարկ: Արժույթի միջազգային հիմնադրամի  խորհուրդը հաստատել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր առաքելության երրորդ հաշվետվությունը: Այս մասին հայտնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Ըստ այդմ, Հայաստանը կատարել է այս ծրագրով իր վարկային պարտավորությունները: Եվ 71,5 մլն դոլարով կավարտվի Հայաստանի ֆինանսական օգնության եռամյա ծրագիրը:

«Չնայած դժվարին արտաքին պայմաններին, ծրագրի կատարումը միանգամայն գոհացուցիչ է, նպատակների մեծ մասը կատարված է»,- տնօրենների որոշումը բացատրել է ԱՄՀ-ի փոխտնօրենը:

*

*