Գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկման առողջապահական հիմնավորումը վիճահարույց է. Բաբկեն Թունյան

«Ակցիզային հարկի բարձրացումը բացասաբար է անդրադառնալու փոքր ու միջին բիզնեսի վրա...»
babken-tunyan

Գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկման առողջապահական հիմնավորումը ըստ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ շատ վիճահարույց է:

Պատգամավորի կարծիքով, եթե շեշտը դրվում է ըմպելիքի գազավորված լինելու վրա, կարող է շաքար պարունակող ավելի վնասակար ինչ-որ խմիչք դուրս մնալ ակցիզային հարկից:

Մյուս կողմից, ըստ Թունյանի, ակցիզային հարկի բարձրացումը բացասաբար է անդրադառնալու փոքր ու միջին բիզնեսի վրա: Կտուժեն ցածր գնային սեգմենտում աշխատողները եւ փոփոխության արդյունքում շուկայում խոշորները կարող են կլանել փոքրերին: Բաբկեն Թունյանը նաեւ նշել է, որ Ազգային ժողովում  հարցի շուրջ քննարկում կունենան շահառու կողմերի հետ, միեւնույն ժամանակ չի բացառել, որ հարցը կարող է լուծվել մինչեւ խորհրդարան հասնելը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները