ԱԺ-ն միաձայն ընդունեց սպառողների շահերը պաշտպանող օրինագիծը

Կողմ քվեարկեց 94 պատգամավոր:
hashvark

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ եվ ամբողջությամբ ընդունվեց «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին» օրինագիծը: Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:

Նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչև վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել և բացատրել վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ: Սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց էական ռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որևէ տույժ, վճար կամ հատուցում պահանջել:

Վարկատուն հնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է առաջին 3 տարիների ընթացքում և մարվող գումարի չափը ավելին է նախագծով սահմանված չափից:

Պատրաստեց՝

Իզաբելլա Հովհաննիսյանը

*

*