2017 թ. ակնկալվում է 2.2-3.2 տնտեսական աճ

ԱԺ-ում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահը
kb

Ազգային ժողովում 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ 2016 թ. չորրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է 2.7 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա 1.9 տոկոսի համեմատ։ Արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է -1.1 տոկոս:

Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2017 թ. տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ հիմնականում պայմանավորված Հայաստանի տնտեսությունում ակնկալվող ներքին պահանջարկի աստիճանական վերականգմամբ, ներդրումների և արտահանման խթանմանն ուղղված կառավարության մի շարք ծրագրերի արդյունավետ իրագործմամբ, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավմամբ և կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ: Արդյունքում՝ 2017 թ. ակնկալվում է 2.2-3.2 տնտեսական աճ:

*

*