ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրելու օրինագծին

Նոր գնված մեքենաներին սա չի վերաբերում:
aj-ghek

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Դրանով նախատեսվում է, որ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաները Հայաստան կարող են ներմուծվել մինչև այս տարվա մայիսի 1-ը:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, և մարտի 13-ին դրական եզրակացությամբ կքննարկվի լիագումար նիստում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը շեշտեց, որ հարցը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք գնվել են 2018թ ընթացքում: Իսկ նոր գնված մեքենաներին սա չի վերաբերում:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախագծի ընդունումից հետո կառավարությունն առաջարկություն կներկայացնի նաև համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում, որի արդյունքում կթույլատրվի սույն օրենքի հիման վրա ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը` առանց ղեկային համակարգի տեղափոխման:

*

*