Ազգային Ժողովը վավերացրել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը

Պատգամավորներից 82-ը կողմ էին, 5-ը՝ դեմ։
azgayin-joshov

Հայաստանի Ազգային ժողովը 82 կողմ եւ  5 դեմ ձայներով վավերացրեց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը:

Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում: Անհամեմատ կրճատվում են թե ապրանքների մաքսային հայտարարագրման, թե տեղափոխման ժամկետները, էապես կրճատվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները, մաքսային ընթացակարգերի առումով օրենսգիրքը սահմանում է հստակ կանոններ:

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով ամրագրված է փաստաթղթավորման մեկ պատուհանի սկզբունք, ինչը նշանակում է, որ եթե որևէ մաքսային ընթացակարգի ներքո տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն, որն արդեն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու պարագայում այդ փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

 

*

*