ԱԺ-ն դրական եզրակացություն տվեց գրավատների բանկերի պետական տուրքի չափերը փոփոխելու առաջարկներին

Բանկերի համար ներկա 3 մլն դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել տարեկան 8 մլն դրամ պետտուրք
aj-handznajoxov

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց գրավատների, փոխանակման կետերի, վարկային կազմակերպությունների, բանկերի պետական տուրքի՝ նախապես առաջարկվող չափերը փոփոխելու առաջարկներին:

Առաջարկները կազմվեցին Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի՝ գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ համատեղ քննարկումների արդյունքում, և քվեարկությամբ ստացան դրական եզրակացություն։

«Բանկերի համար ներկա 3 մլն դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել տարեկան 8 մլն դրամ պետտուրք, բանկերի մասնաճյուղերի համար առաջարկվում է 1 մլն դրամ, ներկայացուցչությունների համար՝ 500 հազար դրամ: Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի համար պետտուրքը ներկայում 250 հազար է, առաջարկվում է դարձնել 1 մլն դրամ, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք արտարժույթի փոխանակում չեն իրականացնում՝ 500 հազար դրամ: Վարկային կազմակերպությունների գլխամասի համար ներկայում 500 հազար դրամ է, առաջարկվում է դարձնել 6 մլն դրամ: Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: Իսկ Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ պետական տուրքն առաջարկվում է առաջին տարում դարձնել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Առաջարկները դրվեցին քվեարկության և ստացան դրական եզրակացություն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները