Սարսափելի գնաճ չունենք. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյանը համակարծիք է վարչապետի այն մտքի հետ, թե...
sparoghakan-shuka

yerkir.am-ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համակարծիք է վարչապետ Կարեն Կարապետյանի` խորհրդարանում հնչեցրած այն մտքի հետ, թե սարսափելի գնաճ չունենք: ԱԺ ճեպազրույցների ժամին նա նշեց, որ գնաճի դեմ պայքարը, որը արտահայտվեց «Ելք» դաշինքի կազմակերպած երթով, ցույց տվեց հասարակության աջակցության չափը, ծավալները:

«Եթե մենք պահանջում ենք հարկային դրույքաչափերի իջեցում, պետք է նաև ասենք, թե ինչպես ենք պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը, հետագայում բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները: 2017 թվականին կառավարության գործունեությունը ցույց տվեց, որ կառավարության` նման արդյունավետ աշխատանք վերջին տասնյամակում չենք ունեցել»,- ասաց պատգամավորը:

Վարդանյանը նշեց, որ կարտոֆիլն էլ որ թանկացել է, կառավարությունը չի թանկացրել, այլ` գյուղացին:

«Սեղմված գազի հետ կապված` որակի և չափի վերաբերյալ խնդիր կա, և պետական մարմինները պարտավոր են այս մասին մտածել»,- ասաց նա:

*

*