Պապոյանը Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուներին առաջարկում է աշխատավարձը վճարել անկանխիկ

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը...
papoyan

Տասը և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել է փոփոխություն: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրա հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց փոփոխված նախագիծը:

Նախագծով նախապես առաջարկվում էր, որ 10 և ավելի աշխատող ունեցող գործատուներն աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից կատարեին անկանխիկ եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը դիմում կգրեր՝ այն ստանալու կանխիկ եղանակով: Սակայն մտահոգություններ են հնչել, որ մարզերում կարող է անկանխիկ վճարման հնարավորություն չլինել:

«Հետևաբար նախագծում կատարել եմ փոփոխություն և մտցրել եմ տարածական առումով սահմանափակում՝ ներառելով միայն Երևան քաղաքը: Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները հունվարից աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ»,-ներկայացրեց Պապոյանը:

*

*