ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի սեփականության վկայականի վրայից կնիքի պահանջը վերացնելու նախագիծը

Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր
kniq

Հայաստանում սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը կվերացվի, և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ կունենան առանց կնիքի:

Կառավարության կողմից ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ:

Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր:

*

*