Աղքատության նպաստից օգտվողներից ոչ բոլորն են աղքատ․ Թադեւոս Ավետիսյան

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրային համակարգող Թադեւոս Ավետիսյանն անդրադարձել է աղքատության խնդրին
pogh,-dramapanak

Աղքատության նպաստը չի լուծում աղքատության հաղթահարման խնդիրը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրային համակարգող Թադեւոս Ավետիսյանը:

Տնտեսագետը նշել է, որ աղքատության նպաստ պիտի ստանան միայն նրանք, ովքեր սեփական աշխատանքով եկամուտ ապահովելու այլ հնարավորություն չունեն: Թադեւոս Ավետիսյանն ընդգծել է պետության դերը սոցիալական խնդիրների լուծման, հատկապես զբաղվածության եւ աղքատության հաղթահարման գործում: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ պետությունը պետք է աշխատաշուկայում ստեղծի արդար ու հավասար պայմաններ բոլորի համար, սակայն, տնտեսագետի խոսքով, դա բավարար չէ:

Թադեւոս Ավետիսյանն առանձնացրել է նաեւ կրթության մատչելիության, ինչպես նաեւ նպաստների տրամադրման եւ հարկման հարցերում անհատական մոտեցման խնդիրները: Նա ասել է, որ աշխատողների մեջ եւս կան աղքատներ, միեւնույն ժամանակ, աղքատության նպաստից օգտվողներից ոչ բոլորն են աղքատ:

*

*