ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների մատակարարումը սկսվել է

Մրցույթների արդյունքում կնքվել է գրեթե 40 համաձայնագիր
atomakayan-aek-enrgablok

Սկսվել է Ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի համապատասխան սարքավորումների առաջին փուլի մատակարարումը դեպի Հայաստան: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգիայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասել է, որ մրցույթների արդյունքում կնքվել է գրեթե 40 համաձայնագիր, որից 36-ի ֆինանսավորումն արդեն սկսված է:

Սարքավորումների մի մասի, այդ թվում՝ առաջին տուրբոգեներատորի մատակարարման աշխատանքն արդեն մեկնարկել է: Սակայն դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի: Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների համաձայնագրով տրամադրված 270 մլն դոլար վարկի եւ 30 մլն դոլար դրամաշնորհների հաշվին:

*

*