ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագծին

Մինչև 5 մլն դեբետային գումար ունեցողների թիվը գերազանցում է 2000-ը
gumar

Պետությունը նախատեսում է մինչև տարեվերջ 2571 հարկ վճարողի հետ վերադարձնել ավելի քան 50 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները: Առաջարկվող փոփոխությամբ հետ կվերադարձվեն նաև հին դեբետային գումարները, հետվերադարձը կիրականացվի երեք ընթացակարգով:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հաշվի առնելով, որ ընդհանուր դեբետների գումարը կազմում է շուրջ 56 մլրդ դրամ, և մինչև 5 մլն դեբետային գումար ունեցողների թիվը գերազանցում է 2000-ը, պետությունը որոշում է կայացրել երեք ընթացակագով իրականացնել հետվերադարձը: Մինչև 5 մլն դեբետային գումար ունեցողներին վերադարձը կատարվելու է առանց դիմումի և առանց ուսումնասիրություն իրականացնելու, 5-40 մլն դեբետային գումար ունեցողների համար կիրառվելու է պարզեցված ընթացակարգ, իսկ 40 մլնից բարձրի համար կիրառվելու է ուսումնասիրություն և ստուգում: Անանյանը նկատեց` այսինքն այսօրվա գործող 20 մլնի շեմը բարձրացնում, դարձնում են 40 մլն դրամ: Սեպտեմբերի 8-ի դրությամբ շահառուների ընդհանուր թիվը 2835 հարկ վճարող է, որոնցից գործող են 2571-ը, մնացածը` ժամանակավորապես դադարեցված կարգավիճակ ունեն: 2571-ին բաժին է ընկնում 50 մլրդ 748 մլն դրամ:

ԱԺ հանձնաժողովը քննարկումներից հետո միաձայն դրական եզրակացություն տվեց ներկայացված նախագծին:

*

*