2019-ի բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը կրճատվել է 741 մլն-ով

Նախատեսվում է 2008 թվականից հին մեքենաների օտարում. գումարը կուղղվի պետական բյուջե:
naxagahakan-nstavayr

Այսօր խորհրդարանում 2019 թվականի բյուջեի հայեցակարգի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ներկայացնելով գալիք տարվա բյուջետային հայտը, ընդգծել է, որ հատկացվելիք գումարն ուղղվելու է կանոնադրական խնդիրների լուծմանը՝ Սահմանադրությամբ վերապահված նախագահի լիազորությունների իրականացման պատշաճ ապահովմանը:

Նշվել է, որ 2019 թվականին նախագահի աշխատակազմի համար նախատեսվում է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 741 մլն-ով: Էներգետիկ ծառայությունների մասով 36 մլն դրամի նվազեցում է նախատեսվում, տրանսպորտային միջոցների մասով՝ մոտ 10 մլն դրամի: Ավելացում նախատեսվում է միայն «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով՝ 5 մլն դրամի չափով, որը կուղղվի անձնակազմի վերապատրաստմանը: Էմիլ Տարասյանը նշել է, որ մեկնարկ է տրվելու ընդհանուր ռազմավարական պլանավորման գործընթացին, որը կօգնի առավել հիմնովին անդրադառնալու նաեւ ծրագրային բյուջետավորմանը:

Նախատեսվում է 2008 թվականից հին մեքենաների օտարում. գումարը կուղղվի պետական բյուջե:

*

*