2017-ի տնտեսական աճը նախատեսված 4.3-ի փոխարեն կազմել է 6.7 տոկոս․ Վարդան Արամյան

Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ֆինանսների նախարարություն․․․
handipum (22)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին ու անելիքներին:

«Գլխավոր խնդիրները՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում՝ իրականացվել են»,- վստահեցրել է նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով` այս տարվանից պարտքի կայունացմանն ուղղված նոր հարկաբյուջետային կանոններ են մշակվել: Ըստ Արամյանի՝ 2017 թ.-ի տնտեսական աճը նախատեսված 4.3-ի փոխարեն կազմել է 6.7 տոկոս:

Վարչապետն անդրադարձել է վարկային եւ դրամաշնորհային ծրագրերին եւ հանձնարարել բոլոր ծրագրերի վերաբերյալ ամբողջական փաստաթուղթ ներկայացնել: 2018 թ.-ին նախատեսվում է իրականացել էլեկտրոնային աճուրդի, գնումների վերլուծության նոր համակարգեր:

Առավել մանրամասն՝ այստեղ։

*

*