Քաղավիացիայի ղեկավարը զեկուցել է վարչապետին․․․ — Երկիր Մեդիա

Քաղավիացիայի ղեկավարը զեկուցել է վարչապետին․․․

Անցած տարվա իրականացրածն ու այս տարվա անելիքները․․․
karen-karapetyan-khorhrdakcutyun

Անցած տարվա իրականացրածն ու այս տարվա անելիքները վարչապետին ներկայացրել է քաղավիացիայի ղեկավարը: Վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա համար նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են:

Պարզեցվել է տեղական եւ օտարերկրյա ավիաընկերություններին օդային հաղորդակցությունների իրականացման համար թույլտվությունների տրամադրման գործընթացը, կրճատվել են նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը եւ թույլտվությունների ժամկետները, ներդրվել է մեկ պատուհան սկզբունքը:

«Զվարթնոց» օդանավակայանում նոր մուտք գործող ավիաընկերությունների համար իրականացվում է սակագնային ճկուն զեղչային քաղաքականություն: Կարապետյանը կարեւորել է փոքր ավիացիայի զարգացումը, Մեղրիի ավիաչվերթերի գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*