Շիրակում գազի և նավթի պաշարներ գտնելու ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն

Ամասիայում, Մարմաշենում, Ոսկեհասկում...
navti-hayastan

Շիրակի մարզպետարանում դեկտեմբերի 4-ին անցկացվել է «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ տարածքի 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում նավթի եւ բնական գազի երկարաբանական ուսումնասիրության, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի եւ դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում:

Հանրային քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետարանի և ոլորտի պատասխանատուներ, մասնագետներ, համայնքների ղեկավարներ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաբանական ուսումնասիրություններ իրականացվելու են Ամասիայում, Մարմաշենում, Ոսկեհասկում, Հայկավանում, Առափիում եւ Կապսում: Հետազոտություններ անցկացնելու նպատակը բնակվայրերի ընդերքում նավթի ու բնական գազի պաշարներ գտնելն է:

*

*