Լոուքոսթեր «Պոբեդա» ավիաընկերությանը թույլատրել են Հայաստան չվերթեր իրականացնել

«Պոբեդան» շաբաթական 4 անգամ կիրականացնի Սոչի-Երեւան չվերթը:
pobeda

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության խմբին պատկանող լոուքոսթեր՝ մատչելի ծառայություններ մատուցող «Պոբեդա» ընկերությունը Հայաստան, Մոնտենեգրո եւ Կիպրոս չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել:

«Պոբեդան» շաբաթական 4 անգամ կիրականացնի Սոչի-Երեւան չվերթը:

Lenta.ru-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ավիացիոն ղեկավարությունն ընկերությանը նշված ուղղություններով թռիչքներ իրականցնելու թույլտվություն է տվել: Այս առնչությամբ, Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունից «Երկիրն այսօրին» հայտնեցին, որ տեղեկություն չունեն:

Lenta.ru-ի փոխանցմամբ, չվերթեր իրականացնելու վերաբերյալ համապատասխան դիմումն ընկերությունը ներկայացրել էր փետրվարի սկզբին:

*

*