Ռուսաստանում Յանա Եգորյանը ճանաչվել է տարվա մարզուհի

Հայազգի Յանա Եգորյանը ստացել է 2016 թվականի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային մրցանակ:
yana-yegoryan

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտի անհատական և թիմային մրցումների ոսկե մեդալները նվաճած հայազգի Յանա Եգորյանը ստացել է 2016 թվականի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային մրցանակ:

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, սուսերամարտուհուն ճանաչել են տարվա մարզուհի՝ «Ռուսաստանի հպարտություն» անվանակարգում: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Դրան մասնակցել են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության հարցերով ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ինչպես նաև ՌԴ սպորտի նախարար Պավել Կոլոբկովը:

«Շնորհակալ եմ այս մրցանակի համար: Շնորհակալ եմ Սպորտի նախարարությանը, Սուսերամարտի ֆեդերացիային և իմ սուսերամարտի ընտանիքին, որի հետ արել ենք հնարավորն ու անհնարը և հասել օլիմպիական ոսկե մեդալներին»,- ասել է Յանա Եգորյանը:

Մրցանակին հավակնել են նաև Ալիա Մուստաֆինան (սպորտային մարմնամարզություն) և Մարգարիտա Մամունը (գեղարվեստական մարմնամարզություն):

Յանա Կարապետի Եգորյանը ծնվել է Երևանում 1993 թվականին: Երբ նա 6 տարեկան էր ընտանիքը տեղափոխվել է Մոսկվայի մարզի Խիմկի քաղաք, որտեղ նա սկսել է զբաղվել սուսերամարտով:

*

*