Բողոքի ցույց՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Հարգանքի տուրք՝ ադրբեջանցիների ագրեսիայի արդյունքում զոհվածների հիշատակին
washington-cuyc-hayer22

Այս օրերին բազմամարդ ցույցեր, հիշատակի երեկոներ են կազմակերպվում աշխարհի տարբեր հատվածներում՝ Սումգայիթում 30 տարի առաջ հայերի կոտորածների դեմ բողոքի եւ արդարության պահանջով։ Վաշինգտոնում Դաշնակցության երիտասարդական միության եւ Հայ Դատի հանձնախմբի տեղական մասնաճյուղերի կազմակերպմամբ բազմամարդ հավաք է եղել Ադրբեջանի դեսպանատան առաջ։ Բազում պաստառներով, վանկարկումներով պաշտոնական Բաքվի ներկայացուցիչներին հիշեցրել են այն վայրագությունների մասին, որ կազմակերպել էին նրանց հայրենակիցները 1988 թվականին։

Մինչ բողոի ցույցը Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցու դահլիճում հատուկ հավաքով նշվել է Արցախյան շարժման 30-ամյակը, որին մասնակցել են համայնքային գործիչներ, Միացյալ Նահանգներում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցիչը։ Ապա երթով ցուցարարները հավաքվել են արդեն Ադրբեջանի դեսպանատան դիմաց, նույն պահանջներով։

*

*