Վրաստանում զինվորականների «Կամազ»-ը շրջվել է, մահացել է հայազգի զինծառայող

Դեդոփլիսծղարո-Սիգնաղի-Թբիլիսի ավտոմայրուղու վրա երեկ շրջել է 37 զինծառայող տեղափոխող բեռնատարը։
vrastan-kamaz

Դեդոփլիսծղարո-Սիգնաղի-Թբիլիսի ավտոմայրուղու վրա երեկ շրջել է 37 զինծառայող տեղափոխող «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Զինծառայողներից մեկը զոհվել է, մյուսները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Jnews.ge-ի փոխանցմամբ, զոհվածն ազգութայմբ հայ, Նինոծմինդայի բնակիչ, 1996 թվականին ծնված Հակոբ Սամվելի Մալխասյանն է: Զինծառայողները Դեդոփլիսծղարոյից Օսիաուրի էին մեկնում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայր էր մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

*

*