Վրաստանում Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումները կկայանան

Վրաստանի հայ համայնքն այսօր հայտարարություն է տարածել․․․
vrastani-hay-hamaynq

Վրաստանի հայ համայնքն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հասարակության հետաքրքրության աճին զուգահեռ՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կազմակերպած բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան: Խոսքի եւ հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքն է: Վրաստանում գործող Օրենսդրության համաձայն՝ Վրաստանի Հայ Համայնքը նախօրոք տեղեկացրել է Թբիլիսիի Քաղաքապետարանին Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցույցերի անցկացման տեղի, ժամանակի ու ձեւաչափի մասին:

Մենք՝ Վրաստանի Հայ Համայնքը, հուսով ենք, որ Վրաստանը՝ մեր տունը, եւ միաժամանակ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ բարիդրացիության եւ եղբայրության բազմադարյա ավանդույթներով կապված երկիրը, չի դառնա աշխարհի այն միակ պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային հավաքներ՝ նվիրված Ցեղասպանության տարելիցին»,-ասված է հայտարարության մեջ:

*

*