Վրաստանի հայ համայնքը Թուրքիայի դեսպանատան մոտ նախատեսված ցույցը չի անցկացնի

Որոշումը կայացվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
vrastan-cuyc-turqia-despanatun

Վրաստանի հայ համայնքը որոշում է կայացրել այս տարի ձեռնպահ մնալ թուրքական դեսպանատան մոտ անցկացվող ապրիլի 24-ի ավանդական ցույցից: Որոշումը կայացվել է՝ ելնելով երկրում եւ տարածաշրջանում այսօր տիրող լարված եւ բարդ իրավիճակից, ինչպես նաեւ հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը եւ հորդորը, սպասվելիք սադրանքներից զերծ մնալու համար:

Միջոցառումը այս անգամ, որպես բացառություն, մեկնակերլու է Հավլաբարում՝ Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում:

Վրաց սահմանապահները 2 օր առաջ չեն թույլատրել Վրաստան մտնել մի խումբ ադրբեջանցի ազգայնականների: Նրանք պատրաստվում էին Վրաստանում Հայաստանի դեպնատան աձջեւ ցույց կազմակերպել:

*

*