Վաշինգտոնում հայերն ու քրդերը Թուրքիայի դեսպանատան առջև համատեղ ցույց են անցկացրել

Ի պաշտպանություն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների:
cuyc-vashington

Վաշինգտոնում հայերն ու քրդերը համատեղ ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Թուրքիայում ձերբակալված` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների:

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկացրին, որ Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված ցուցարարներն իրենց համերաշխությունն են հայտնել ԺԴԿ-ին: Նրանք պարզել են «Կանգնեցրեք Էրդողանին», «Ազատեք ԺԴԿ-ին» գրություններով պաստառներ:

Ի դեպ, Թուրքիայի դրոշ ծածանող անձ է եղել, ով փորձել է հակազդել հավաքված ցուցարարներին:

ԺԴԿ-ական պատգամավորների ձերբակալություններին արձագանքել են ԱՄՆ և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբերը՝ դատապարտելով նրանց դեմ գործողությունները:

Մեկ Մեկնաբանություն
  • Վաշինգտոնում հայերն ու քրդերը Թուրքիայի դեսպանատան առջև համատեղ ցույց են անցկացրել — Armenian National Committee of America
    5 ноября 2016 at 12:01

    […] Source: Yerkir Media Link: Վաշինգտոնում հայերն ու քրդերը Թուրքիայի դեսպանատան առ… […]

  • *

    *