Վաշինգտոնում Էրդողանին դիմավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով

Վաշինգտոն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին դիմավորել են ցույցերով եւ «Ահաբեկիչ Էրդողան» բացականչություններով:

Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին դիմավորել են ցույցերով եւ «Ահաբեկիչ Էրդողան» բացականչություններով:

Ակցիային մասնակցել են տեղի հայերը, քրդերը, հույները, կիպրացիները, եզդիները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները. տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Ցույցի պատճառով շուրջ մեկ ժամ փակվել էր Բրուքինգի ինստիտուտ տանող ճանապարհը, ուր ուղեւորվում էր Էրդողանը՝ ելույթ ունենալու: Հավաքվածները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դադարեցնել քրդերի հանդեպ հետապնդումներն ու աջակցությունը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը:

Նույն վայրում ցույց են կազմակերպել փոքրաթիվ քեմալիստներ՝ Էրդողանի կողմնակիցները, սակայն Հայ դատի մասնակցությամբ կազմակերպված բողոքը տապալել է նրանց ակցիան:

Ի դեպ, Էրդողանի անվտանգության ծառայությունը բռնություն է գործադրել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ:

*

*