Վաշինգտոնում հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի՝ ընդդեմ Էրդողանի

Երթը կմեկնարկի տեղի ժամանակով 12:00-ին:
erdoghan

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին բողոքի ակցիա կիրականացնի՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով ժամանել է ԱՄՆ: Ինչպես տեղեկացրին հանձնախմբից, երթը կմեկնարկի տեղի ժամանակով 12:00-ին:

«Սա նախագահ Թրամփի հնարավորությունն է դեմ դուրս գալու Էրդողանին: Ժամանակն է մարտահրավեր նետել Էրդողանի սպառնալիքներին և թուրքական կառավարության քողարկված արշավին, որը միտված է ազդել ԱՄՆ քաղաքականության վրա օտարերկրյա գործակալներին, լոբբիստներին ու ազդեցություն ունեցող այլ անձանց տրվող խնդրահարույց վճարումների միջոցով: Նա կարող է առաջնահերթ համարել ամերիկյան սկզբունքները և մերժել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակմանն ուղղված Թուրքիայի արգելքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ 62 անդամ ստորագրել են նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը, որով հորդորում են նրան Սպիտակ տանը մայիսի 16-ին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջնային համարել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները:

*

*