Ախալքալակում մորն ու 3 երեխաներին սպանողը դեպքի վայրում ցույց է տվել իր, թե ինչպես է տուն մտել եւ սպանել (տեսանյութ)

Ախալքալակի շրջանի Վաչիանի գյուղում հայ ընտանիքի սպանության համար կասկածվողը՝ 1992 թ-ին ծնված ոման Նոդարը, որն արդեն խոստովանել է մեղքը, տարվել է դեպքի վայր։

Ախալքալակի շրջանի Վաչիանի գյուղում հայ ընտանիքի սպանության համար կասկածվողը՝ 1992 թ-ին ծնված ոման Նոդարը, որն արդեն խոստովանել է մեղքը, տարվել է դեպքի վայր։ Քննչական փորձարարության ժամանակ նա ցույց է տվել, թե ինչպես է կողոպուտի նպատակով տուն մտել լուսամուտից, որտեղ եւ ինչպես է սպանել կնոջն ու երեխաներին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածած սպանության համար։

Ըստ նախնական վարկածի, ընտանիքի կրտսեր երեխան՝ 5-ամյա տղան խեղդվել է, քանի որ հանցագործն, իր հետքերը թաքցնելու նպատակով, հեռանալիս փորձել է հրդեհել տունը։

Երեկ տեղեկացրել ենք, որ Ախալքալակի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահաս երեխաների մարմինները: «Ռուսթավի 2»-ի տեղեկատվության համաձայն`երեխաները 5, 16, 18 տարեկան են: Նախնական տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ:

*

*