Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է 10 տոկոսով

...պատճառը վերջին ժամանակներում դպրոցների վրա կատարված հարձակումների աճն է
mayr-varjaran-turqia

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) կրոնական խորհրդի հայազգի անդամ Մուրադ Մըհչըն հայտարարել է, որ Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է, տեղեկացնում է «Արեւելքը»։  Ըստ թուրքական «T24» կայքի՝ պատճառը վերջին ժամանակներում դպրոցների վրա, խտրականության շարժառիթներով, կատարված հարձակումների աճն է։

2016-ի համեմատ՝ հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է 10 տոկոսով։ Մըհչըն հիշեցրել է, որ հայկական դպրոցները ղեկավարվում են հիմնադրամների միջոցով, որոնց գույքը ժամանակին բռնագրավվել է հայերից։ Որպես բացասական երեւույթ նշվում է նաեւ այն, որ մի շարք առարկաների, այդ թվում՝ պատմության, ուսուցիչները նշանակվում են Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից։

 

*

*