«Թուրքիայում բանտից փախուստ կազմակերպելը շատ հեշտ է». Սեւան Նիշանյան

«Լավ գումարի առկայության դեպքում բոլորն էլ կարող են փախչել»:
sevan-nishanyan

Թուրքիայում բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը հայտնել է, որ իրականում այդ երկրում փախուստ կազմակերպելը շատ հեշտ է, եթե դու ունես զգալի քանակությամբ գումար: Մտավորականի հետ կապ է հաստատել թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք, լավ գումարի առկայության դեպքում բոլորն էլ կարող են փախչել: Կառույցներում եթե գումարը տաս անվտանգությանը, շատ հանգիստ կարող ես փախչել»,- ասել է մտավորականը:

Նիշանյանը հրաժարվել է ասել, թե որտեղ է գտնվում՝ Թուրքիայո՞ւմ, թե՞ դրա տարածքից դուրս: Նա նշել է, որ 48 ժամ սպասելու կարիք չկա:

«Այս պահից սկսած ինձ կարող են ընդունել որպես փախուստի մեջ գտնվող անձի»,- ասել է լեզվաբանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքական մյուս լրատվամիջոցների հետ զրույցում պոլսահայ մտավորական Նիշանյանը խոստացել է, որ երբ ժամանակը գա, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից:

*

*