Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս քայլը:
tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 15-ին ստորագրել է ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս քայլը:

Այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:

Էլի Վիզելի ակտը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված աննախադեպ օրենք է, որը մեծամասնությամբ ընդունել են Սենատն ու Սպիտակ տունը: Օրենքն օրինական ուժ է տալիս նախորդ, այդ թվում Օբամայի վարչակազմի ձեռնարկած քայլերին և կանոնակարգում նոր վայրագություններն ու ցեղասպանությունները կանխարգելուն ուղղված հստակ քաղաքականությունը և գործընթացները:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Թրամփի՝ ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին ակտի ստորագրումը և շնորհակալություն է հայտնում օրենսդիրներին, ովքեր առաջնորդել և աջակցել են ցեղասպանությունների կանխարգելման նախաձեռնության ընդունման համար»,-ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաև նշել է, որ որպես Հայոց ցեղասպանության զոհերի ամերիկահայ ժառանգներ` հատկապես ուրախ են տեսնել, թե ինչպես են նման քայլերը ստանում օրենքի ուժ, որը խոսում է բարոյական հրամայականի մասին՝ ընդունելու նախկին ցեղասպանությունների դասերը՝ ձգտելով կանխել նոր վայրագությունները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները