Հալեպահայ գրող Թորանյանը տարեդարձը տոնել է հայրենիքում

Թորոս Թորանյանը բազմաժանր ստեղծագործող է: Նա ավելի քան 120 գրքերի հեղինակ է:

Հալեպահայ գրող Թորոս Թորանյանը ծննդյան տարեդարձը տոնելու հնարավորութուն 4 տարի մեկ է ունենում: Նա ծնվել է 1928 թվականի փետրվարի 29-ին Սիրիայում:

Հայտնի գրողի ծննդյան օրը մտերիմներն, ընկերները, հարազատներն այս անգամ եւս առանձնահատուկ են նշել: Մեծարման երեկոյի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են հեղինակի գրական ժառանգությանը:

Թորոս Թորանյանը բազմաժանր ստեղծագործող է: Նա ավելի քան 120 գրքերի հեղինակ է: Իր աշխատանքներում գրողը պատմում է հայրենիքի, կարոտի, սիրո մասին:

Արդեն մի քանի ամիս է, Թորոս Թորանյանը հայրենիքում է: Պատերազմի պատճառով ինքն էլ շատերի նման ստիպված թողել է սիրելի Հալեպը, որի հետ կապը հիմա փորձում է պահել ստեղծագորությունների միջոցով:

 

*

*