Թանկյանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի թուրք պատգամավորներին

«Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ճշմարտությունը բարձրաձայնողները հետապնդվեն...»
serj-tankyan-gharabagh-adrbejan-sahman-iravichak

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի՝ ծագումով թուրք պատգամավորներին Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը կողմ քվեարկելու համար:

«Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի` ծագումով թուրք բոլոր 11 խորհրդարանականներին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, իրենց խղճի համաձայն, արիաբար քվեարկելու համար։ Որպես միջազգային հանրություն՝ մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ճշմարտությունը բարձրաձայնողները հետապնդվեն բռնակալների հետ կապ ունեցող հանցագործների կողմից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թանկյանը:

*

*