Ստամբուլի հայկական երգչախումբը նշում է հիմնադրման 315 ամյակը

Երգչախումբը տարեդարձի առթիվ Ստամբուլում հանդես կգա համերգներով:
haykakan-yergchakhumb

Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու Դպրաց դաս երգչախումբը նշում է հիմնադրման 315-րդ տարին, իսկ Սահակյան երգչախումբը 80-րդ տարեդարձը:

Ինչպես հաղորդում է «Էրմենի Հաբեր»-ը՝ ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ երգչախումբը տարեդարձի առթիվ դեկտեմբերի 3-ին և 9-ին Ստամբուլում հանդես կգա համերգներով:

Երգչախմբի ղեկավար Սևան Ագոշյանի ղեկավարությամբ գործող երգչախմբի երգացանկում տարբեր մշակույթներին պատկանող երգեր են տեղ գտել: Համերգների ընթացքում երգչախմբին «Ստամբուլի ժամանակակից նվագախումբը» կնվագակցի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները