Ստամբուլում հայկական եկեղեցիներից մեկի պատերին սպառնալից գրություններ են հայտնվել

Պոլսի Հայոց պատրիարքարանից հայտնում են...
grutyun-ekegheci

Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու Մայր Դռան և պատի վրա անգլերենով ու արաբերենով սպառնալից գրություններ են հայտնվել: Այս մասին հայտնում է Պոլսի Հայոց պատրիարքարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Թաղային խորհրդի անդամները, փետրվարի 23-ին՝ ուշ երեկոյան, նկատելով այդ գրությունները, անմիջապես տեղյակ են պահել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։

Տեսագրությունը և նկարները ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժին։

*

*