Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի աշակերտներն այցելել են մեջլիս

Պատգամավորները նրանց ծանոթացրել են մեջլիսի աշխատանքներին:
stambul-erekheq

Ստամբուլի հայկական Դադյան դպրոցի աշակերտները նոյեմբերի 15-ին Անկարայում այցելել են Թուրքիայի մեջլիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեջլիսում նրանք հանդիպել են հայ պատգամավորներ Գարո Փայլանի, Սելինա Դողանի և Մարկար Եսայանի հետ:

Պատգամավորները նրանց ծանոթացրել են մեջլիսի աշխատանքներին: Փայլանը, Դողանը և Եսայանը հանդիպումից հետո հրապարակել են աշակերտների հետ իրենց լուսանկարները՝ շնորհակալություն հայտնելով այցի համար:

 

 

*

*