Սփյուռքի փոխնախարարը օրհներգի վերաբերյալ քննարկում է սկսել սփյուռքի ներկայացուցիչների հետ

Մեր ձեռքի տակ է հայտնվել սփյուռքահայերին ուղղված այս թեմայով նամակներից մեկի պատճենը։
spyurqi-nax

Հակառակ հավաստիացմանը, թե օրհներգի հարցը օրակարգում չկա, Սփյուռքի դեռ գոյություն ունեցող նախարարությունը շտապել է փոփոխության շուրջ անցնել գործնական քայլերի։

Այսօր առավոտյան նախարարի առաջին տեղակալ եւ փաստորեն նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում պաշտոնական գրառում է կատարել այն մասին, որ «ձեռնամուխ են եղել լսելու սփյուռքի կարծիքը: Նախարարության տարածաշրջանային վարչություններին հանձնարարվել է հավաքագրել աշխարհի տարբեր կետերում գործող հայկական համայնքների կարծիքներն օրհներգի փոփոխության վերաբերյալ»։

Այս քայլի դեմ բուռն հակադարձությունից հետո, Բաբկեն Տեր-Գրիգորյանը հեռացրել էր իր գրառումը թյուրըմբռնումներից խուսափելու համար։

Փոխնախարարը եւս հավելել է, որ Օրհներգի փոփոխության հարց օրակարգում չկա։  Ամեն դեպքում մեր ձեռքի տակ է հայտնվել սփյուռքահայերին ուղղված այս թեմայով նամակներից մեկի պատճենը, որտեղ մասնավորապես նշված է․

«Հավանաբար տեղյակ եք, որ վերջերս հանրային տարբեր հարթակներում լայնորեն քննարկվում է Հայաստանի Հանրապետության ներկայիս օրհներգը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգով փոփոխելու հարցը: Օրհներգի փոփոխման վերաբերյալ հանրությանը քննարկման առաջարկ էր արել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Եթե փոփոխման հարցի վերաբերյալ ցանկանում եք ներկայացնել Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը, կարող եք ինձ գրել այս էլ. փոստի միջոցով»:

*

*