Հաստատված ծրագրերում կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել․ սփյուռքի նախարար — Երկիր Մեդիա

Հաստատված ծրագրերում կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել․ սփյուռքի նախարար

«Կասկածների ֆոնին շարունակել այդ ծրագրերը` ճիշտ չէ»

Սփյուռքի նախարարը կասկածներ ունի, որ նախարարությունում իրականացվող ծրագրերում կոռուպցիոն ռիսկեր կան, հայտարարեց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Կասկածելով, որ պետբյուջեով արդեն հաստատված ծրագրերում կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր՝ նախարարը դիմել է վերահսկողական ծառայություն եւ առաջիկայում աուդիտ կարվի․ օրինակ՝ «Արի տուն» ծրագրի շրջանակում նախատեսված ամառային դպրոցի ծրագրում։

«Իսկ մենք պատասխանատու ենք ոչ միայն հայաստանցի հարկատուների առջեւ, այլեւ սփյուռքի առջեւ»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

Նշելով, որ հայտարարված տենդերներում մշտապես հաղթել են միեւնույն ընկերությունները, նախարարը 2 ճանապարհ ներկայացրեց՝ կասեցում կամ պայմանագրերի խզում։ «Լավագույն տարբերակը ծրագրերի իրականացման ժամկետները հետաձգելն է։ Կասկածների ֆոնին շարունակել այդ ծրագրերը` ճիշտ չէ։ Կհասկանամ մի քանի հարյուր մասնակիցների, ովքեր կդժգոհեն, որ գնել են ավիատոմսեր, սակայն… Առաջիկայում կիրականացվեն 2 խոշոր ծրագրեր` «Արի տուն» եւ ամառային դպրոցի հիման վրա ծրագիր, իսկ երկրորդը՝ նոր ծրագիր կլինի»,-ասաց Մխիթար Հայրապետյանը՝ չբացելով փակագծերը։

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*