Մեկնարկել է լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը

Նախորդ համաժողովներին խոսվել էր արտակարգ իրավիճակներում միասնաբար գործելու անհրաժեշտության մասին:

Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը՝ նվիրված Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անկախության 25-ամյակին: Այս համաժողովին էլ այս տարի մասնակցում է 140 լրագրող 31 երկրից: Այն տեւելու է 4 օր, իսկ օրակարգում՝ համահայկական տեղեկատվական ցանցի ձեւավորման եւ ճգնաժամային պայմաններում համագործակցության, պետականաշինության գործում սփյուռքի ներուժի ներգրավման, Արցախի միջազգային ճանաչման գործընթացին նպաստելու եւ մի շարք այլ խնդիրներն են:

Համահայկական լրագրողական ցանցն ընդլայնելու, համազգային նշանակության խնդիրների շուրջ միավորվելու, դրանց լուծման ուղղությամբ ջանքերը միատեղելու նպատակով 2 տարին մեկ գումարվում է լրագրողական համաժողովը: Ապրիլյան քառօրյա պատերազմին տեղեկատվական դաշտում միացել էր Հայաստանի եւ սփյուռքի լրագրողական համայնքը: Նախորդ համաժողովներին խոսվել էր արտակարգ իրավիճակներում միասնաբար գործելու անհրաժեշտության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*