«Պարոն Թրամփ, ճանաչի′ր Ցեղասպանությունը»․ հայ համայնքը մոմավառություն է արել Սպիտակ տան դիմաց

Ակցիայի մասնակիցները նաեւ շնորհակալություն են հայտնել ամերիկյան այն նահանգներին, որոնք․․․
spitak-tun-momavarutyun

«Պարոն Թրամփ, ճանաչի′ր Ցեղասպանությունը»: Հայ երիտասարդներն այս կոչն են ուղղել ԱՄՆ նախագահին ու մոմավառություն անցկացրել Սպիտակ տան դիմաց: Ակցիայի մասնակիցների մեջ եղել են նաեւ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի անդամներ, սկաուտներ:

Բացի Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող ու ԱՄՆ-ից ճանաչում պահանջող ելույթներից, ակցիայի մասնակիցները նաեւ շնորհակալություն են հայտնել ամերիկյան այն նահանգներին, որոնք ներդրում են ունեցել Ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու հարցում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահն ապրիլի 24-ին ավանդաբար հատուկ հայտարարություն է անում, որը նվիրված է մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածին: Նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներից ի վեր՝ այդ հայտարարություններում կիրառվում է Մեծ Եղեռն արտահայտությունը, բայց ոչ «ցեղասպանություն» եզրույթը:

Ի դեպ, Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի իր հայտարարության մեջ օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

*

*