Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցները հանդիպել են ՀՀ հյուպատոսի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հանդիպման արդյունքում որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ
sochi-odanavakayan

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը նախօրեին կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները (ավելի քան հիսուն ՌԴ քաղաքացի), նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը:

Հանդիպմանն օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։

Հանդիպման արդյունքում որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ և ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ և հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։

Դեսպանատունը խոստացել է իրավիճակի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ հայտնել լրացուցիչ։

*

*