Սիրիայի Քամիշլի քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել՝ թուրքական բանակի ռազմական գործողությունների դեմ

Մասնակիցների թվում է եղել Ջեզիրեյի Հայոց Առաջնորդական փոխանորդը
qamishli-kamishli-cuyc

Սիրիայի հայաբնակ Քամիշլի քաղաքի գլխավոր հրապարակում այսօր թուրքական բանակի ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիա է անցկացվել: Մասնակիցների թվում են եղել Ջեզիրեյի Հայոց Առաջնորդական փոխանորդը, հայ կաթողիկե եւ քրիստոնյա եկեղեցիների հոգեւոր հովիվները:

Ցուցարարները կոչ են արել միջազգային հանրությանը՝ զսպել Թուրքիայի վայրագությունները ու կանխարգելել մարդասիրական աղետը:

*

*