Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Սբ Աստվածածին եկեղեցի

Հայաստանը փետրվարի 14-ին ռուսական օդանավով հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա:
lataqia-ognutyun

Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն արդեն հասել է Լաթաքիայի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի: Այս մասին  հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի,  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանը փետրվարի 14-ին ռուսական օդանավով հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա: Սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիա է մեկնել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից և վայրէջք կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքի օդանավակայանում: Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Սիրիայում օգնությունը բաժանելու հարցերով կզբաղվեն ինչպես տեղի հայկական, այնպես էլ միջազգային մարդասիրական օգնությամբ զբաղվող կառույցները:

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար 2016թ. հոկտեմբերի 3-ին, ապա 5-ին ևս Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված էր. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

 

*

*