Սիրիայում հրթիռակոծությունների հետեւանքով զոհերի թիվն աճել է

Հալեպում ահաբեկիչների թիրախում են հայտնվել նաեւ հայաբնակ թաղամասերը:

«Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը նախօրեին հրթիռակոծել էր Սիրիայի Դարաա եւ Հալեպ քաղաքները: ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, հարձակման հետեւանքով 16 զոհ եւ 86 վիրավոր կա:

Հալեպում ահաբեկիչների թիրախում են հայտնվել նաեւ հայաբնակ թաղամասերը: Մեր թղթակից Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ, մեր հայրենակիցներից 2-ը՝ 50-ամյա Ավետիս Թորոսյանը եւ 34-ամյա Ջորջ Թաշչյանը, զոհվել են: Եվս 3 հալեպահայ վիրավոր է։

Ի դեպ, հրապարակվել է հարձակման ժամանակ օգտագործված ինքնաշեն արկերից մեկի լուսանկարը, որի վրա ձեռագիր գրված է. «Նահատակ Էնվեր փաշա»։

siria

Հալեպում ռազմական գործությունների առաջին իսկ օրերին հաղորդվում էր, որ զինյալ խմբավորումների մեջ մեծ թիվ են կազմում Թուրքիայի քաղաքացիներ կամ թուրքմեններ։ Այդ գրությունը եւս փաստում է, որ հայաբնակ թաղամասերը պատահաբար չեն հայտնվում  հարձակումների թիրախում։

*

*