Հայոց ցեղասպանության թեման՝ Սիրիայի դպրոցական դասագրքերում

Նման նախաձեռնությամբ էր հանդես եկել հայ պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, Նորա Արիսյանը:
siria-ceghaspanutyun

Սիրիայի ավագ դպրոցների եւ բուհերի պատմության դասագրքերում կներառվի Հայոց ցեղասպանության թեման: Դեռ 2017 թվականին Սիրիայի խորհրդարանում նման նախաձեռնությամբ էր հանդես եկել հայ պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, Նորա Արիսյանը: Նա նաեւ նույն պահանջով դիմել էր Սիրայի կրթության նախարարությանը:

Մասնագետների հետ երկարատեւ քննարկումներից հետո, «Ուսումնական ծրագրերի վերամշակման ազգային կենտրոնը» վավերացրեց 2019-2020 ուսումնական տարում պատմության դասագրքերում Ցեղասպանության թեման ներառելու առաջարկը:

*

*