Կիլիկիո կաթողիկոսությունը հանձն է առել սիրիահայ համայնքի վերականգնման առաքելությունը

Սուրբ Ծննդին Արամ Առաջինը Հալեպում կմատուցի սուրբ պատարագ:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը երեկ Հալեպում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա հալեպահայերին հանդիպել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Դիմելով հավաքվածներին՝ ասել է, որ չնայած վերջին 5 տարիների ընթացքում հալեպահայերի կողքին չէր, բայց վստահեցրել է, որ իր աղոթքներով ու աշխատանքով է նրանց հետ եղել: Հալեպահայությունը հիմա կանգուն է, ու վերականգնվող ոգով եւ հավատքով պետք է շարունակի իր ազգային, եկեղեցական կյանքը:

Նշել է նաեւ, որ նախօրեին առիթ է ունեցել հանդիպելու Սիրիայի նախագահի հետ, ով մեծ գնահատանքով ու սիրով է խոսել հալեպահայերի մասին: Նրա կողմից նման մոտեցումը եզակի երեւույթ է, իսկ Սիրիայի հայությունն իսկապես արժանի է նման գնահատականի, ասել է Վեհափառ հայրապետը:

Եզրափակելով խոսքը՝ հավելել է, թե եկել են հայտնելու, որ Կիլիկիո կաթողիկոսությունը ամբողջական նվիրումով հանձն է առնում սիրիահայության վերականգնման անհետաձգելի առաքելությունը:

Սուրբ Ծննդին Արամ Առաջինը Հալեպում կմատուցի սուրբ պատարագ:

*

*