Շվեդիայում Հայաստանի դեսպանատունը դատապարտել է թուրքական կազմակերպությունների ներկայացուցչի հայատյաց կոչերը

Դեսպանությունը լիահույս է, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի ատելության եւ այլատյացության այս դրսեւորումը եւ...
shvedia-stokholm-hayastani-despanatun-datapartel

Շվեդիայում Հայաստանի դեսպանատունը դատապարտել է ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնում ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական համայնքները ներկայացնող մի շարք կազմակերպությունների հանրահավաքի ժամանակ հնչած հայատյաց կոչերը:

Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին բռնություն, ատելություն եւ ռասայական խտրականություն հրահրելու բացահայտ հատկանիշներ պարունակող մի շարք հակահայկական հայտարարություններ էր հնչեցրել, որոնք արժանացել էին հավաքի մասնակիցների բացահայտ աջակցությանը:

Դեսպանությունը դատապարտել է էթնիկ, կրոնական կամ այլ խմբերի դեմ բռնության քարոզի եւ ատելության սերմանման ցանկացած դրսեւորում, նշել, որ խորապես ցավում է քրեական գործելաոճի նման արտահայտության համար: Դեսպանությունը լիահույս է, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի ատելության եւ այլատյացության այս դրսեւորումը եւ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները Շվեդիայում հայազգի քաղաքացիների եւ հայկական հաստատությունների անվտանգության ապահովման համար:

Ի դեպ, Associated Press-ի փոխանցմամբ, Լեյլանին հրաժարական է ներկայացրել:

*

*