Շերը գրառում է կատարել «Խոստում» ֆիլմը դիտելուց հետո՝ «Էրդողան փաշա… Այլևս երբեք»

Աշխարհահռչակ հայազգի երգչուհին իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի առնչությամբ:
sher

Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի առնչությամբ: Այս մասին երգչուհին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Այս գիշեր ես տեսա «Խոստումը» ֆիլմը: Դա ճշմարիտ պատմություն է այն մասին, թե ինչպես 1915 թվականին թուրքերը կոտորեցին 1.5 միլիոն հայերի: Էրդողան փաշա… Այլևս երբեք»,- գրել է Շերը:

*

*