Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը բանտից փախուստի է դիմել

Նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում։
sevan-nishanyan

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում է և դատապարտված է 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել:

Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Մտավորականը բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

*

*