«Եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել». Սեւան Նիշանյանը՝ թուրքական բանտից փախուստի մասին

Նիշանյանի հետ կապ հաստատած թուրք լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե արդյոք նա բանտից թույլտվությամբ է դուրս եկել...
sevan-nishanyan

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը խոստացել է, որ երբ գա ժամանակը, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Այս մասին նա խոսել է թուրքական HaberTurk-ի լրագրողի հետ զրույցում:

Նիշանյանի հետ կապ հաստատած թուրք լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե արդյոք նա բանտից թույլտվությամբ է դուրս եկել, ինչին ի պատասխան լեզվաբանն ասել է.

«Չեմ ցանկանում այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ: Մի փոքր վաղ է խոսել կատարվածի միջոցների և ձևի մասին: Թող ոչ ոք չկասկածի, որ երբ գա ժամանակը, ամենայն մանրամասնությամբ կպատմեմ կատարվածը: Սակայն դեռևս ժամանակը չէ»:

Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել է.

«Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»:

Նիշանյանի հետ հեռախոսակապ է հաստատել նաև թուրքական «Դողան» լրատվամիջոցը, ում մտավորականն ասել է.

«Բանտում էի, բայց արդեն չեմ: Չեմ էլ մտածում այնտեղ վերադառնալ»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայում է, թե արդեն դրա սահմաններից դուրս է եկել՝ Նիշանյանը նշել է. «Ես էլ չգիտեմ որտեղ եմ: Տարոսը բռնությանը զոհ գնացած բոլոր մարդկանց»:

*

*